Քաղաքական

Կարևոր է, որ տարադրամի արտահոսք չլինի. պատգամավոր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսության վրա ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքներին։

Այս համատեքստում նա կարևորել է արտարժույթի փոխարժեքը կայուն պահպանելու խնդիրը. «Օրվա կտրվածքով Ռուսաստանի 6 հազար և մի փոքր խումբ Ուկրաինայի քաղաքացիներ գալիս են Հայաստան և բերում են իրենց հետ հիմնականում ռուբլի: Եվ այսօր ամենակարևոր խնդիրը, որ տարադրամի արտահոսք չլինի: Որքանով տեղյակ եմ կառավարության, մասնավորապես, Էկոնոմիկայի նախարարության կողմից հիմա մշակվում է բանաձև, ըստ որի` ցանկացած օտարերկրացի, եթե եկավ ու բանկի հաշիվ բացեց, նվազագույնը 6 ամիս պետք է գումարը պահի այստեղ: Սա զսպող մեխանիզմներից մեկն է»։

Պատգամավորի խոսքով, մյուս կարևոր խնդիրը պատգամավորը համարում է հացահատիկի հարցը. «Ինչպես գիտեք, հացահատիկի մեծ մասը ստանում ենք Ռուսաստանի Դաշնությունից, բայց քանի որ հայտնի պատճառներով Ռուսաստանը (ինչքան երկարեց ռուս-ուկրաինական հակամարտությունը) կամաց-կամաց սահմանափակումներ կմտցնի, ու մենք կկանգնենք խնդրի առաջ»։