Լուրեր
2019-ից սպանության, խուլիգանության և մի շարք այլ հոդվածներով հետախուզվողը հայտնաբերվել է
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 2-ին Արգիշտիի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Շենգավիթի բաժին է տեղափոխվել 28-ամյա Գևորգ Ա.-ն:

Հացավանի տներից մեկում կիսաայրված դի է հայտնաբերվել. ՔԿ
2023թ․ փետրվարի 1-ին Հացավան գյուղի 1-ին փողոցի տներից մեկում ննջասենյակի հատակին պառկած վիճակում տղամարդու կիսաայրված դի հայտնաբերվելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հովածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հայաստանի և ԵԱՏՄ-ի միջև ապրանքաշրջանառությունը 2022-ին կազմել է 4,6 մլրդ դոլար (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Միջոցառմանը մասնակցել են ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև միությունում Ուզբեկստանի վարչապետը և Կուբայի դիվանագիտական ներկայացուցիչը:

«Շնորհակալություն հայտնեք Լավրովին». Բագրատյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Լաչինի միջանցքի փակման թեմայով խորհրդարանական լսումներին անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին
Թռչնամսի շրջանառության ոլորտում օրենսդրական փոփոխություններ կարվեն. ՄՊՀ-ում քննարկվել են անբարեխիղճ մրցակցության հարցեր
ՄՊՀ հասարակական խորհրդի նիստում քննարկվել են թռչնամսի, կանթամթերքի շրջանառության ոլորտներում, ակցիաների առնչությամբ անբարեխիղճ մրցակցության հարցերը