Չորեքշաբթի, 29 Մարտի 2023

USD385.33

EUR412.39

RUB4.86

Երևան 7 ℃

Рус Eng

Հացավանի տներից մեկում կիսաայրված դի է հայտնաբերվել. ՔԿ

Հասարակություն

3 Փետրվարի, 15:25

2023թ․ փետրվարի 1-ին Հացավան գյուղի 1-ին փողոցի տներից մեկում ննջասենյակի հատակին պառկած վիճակում տղամարդու կիսաայրված դի հայտնաբերվելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հովածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում կատարված առաջնային քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ հայտնաբերվածը 1965թ․ ծնված, տվյալ տանը այդ պահին միայնակ ապրող Ա․ Գ․ի դին է: Դիակի արտաքին զննությամբ ձախ ափի մեջ առկա է եղել թվով երկու տուփ լուցկի, ձախակողմյան ձեռքին հարակից առկա են եղել ծխախոտի մնացորդներ։ Բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, նշանակվել է նաև դատահրդեհատեխնիկական փորձաքննություն:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հարցաքննվել են հարևանությամբ գտնվող առանձնատների բնակիչներ, հանգուցյալի հարազատները։

Նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում