Քաղաքական

«Շնորհակալություն հայտնեք Լավրովին». Բագրատյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Լաչինի միջանցքի փակման թեմայով խորհրդարանական լսումներին անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին՝ նշելով. «Շնորհակալություն հայտնեք, որ Լավրովն ասել է 7 շրջան, ոչ թե 12։ Հլա կարդացեք, թե Ադրբեջանը ոնց է ոռնում էդ հայտարարության վրա»։

Ըստ Բագրատյանի՝ Լավրովը սխալ է մեկնաբանել միայն Ալմա Աթայի հռչակագիրը, որի տակ Հայաստանը ստորագրել է վերապահումներով. «Նույնիսկ այսօր Լավրովն ասում է, որ բուն Արցախի տարածքի մասով մենք խնդիր ենք տեսնում, այսինքն՝ չեն տեսնում Ադրբեջանի կազմում։ Գուցե վաղը իրադարձություններն այլ ընթացք ստանան, ու չտեսնենք դաշնակցի համապատասխան գործողություն։ Բայց մենք չարածի համար փնթփնթալու իրավունք չունենք»։

Բագրատյանն անդրադարձել է նաև Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը. «Մենք նախ չպետք է փոխենք քաղաքականությունը՝ Ռուսաստան, հետո վազում ենք արևմուտք։ Գուցե ե՞լք չունեք՝ դուրս եկեք նոյեմբերի 9-ի հայտարարությունից, ճանաչե՛ք Ղարաբաղի ինքնորոշումը, այ մարդ»: