Լուրեր
Մոսկվայում վանդալիզմի համար հետախուզվողը հայտնաբերվել է Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռում
Փետրվարի 28-ին, ժամը 07.20-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տարվել ՌԴ քաղաքացի, 31-ամյա Նիկիտա Կ.-ն:

Պետդումայում առաջարկել են օրինախախտներից առգրավել մեքենաներն ու հատկացնել բանակին
Ռուսաստանի պետդումայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Վասիլի Վլասովը դիմել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտողներից ավտոմեքենաների բռնագրավումը ռուսական բանակի օգտին թույլատրելու առաջարկով։

Ժնևում քննարկվել են հետագա համավարակները արդյունավետ կերպով կանխելու հարցեր
Լենա Նանուշյանն իր ելույթում հիշատակել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի 2020 թվականի կոչը` համավարակների ժամանակ համաշխարհային հրադադարի վերաբերյալ և առաջարկել համաձայնագրով սահմանել համավարակների ժամանակ հրադադար հաստատելու դրույթ ներառել:

ԱԳ փոխնախարարն ընդգծել է Հռոմի Պապի՝ Հայաստանի և Ղարաբաղի մարտահրավերների հաղթահարման հարցում որդեգրած սկզբունքային մոտեցումները
Փետրվարի 27-ին աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը դեսպան Կարեն Նազարյանի ուղեկցությամբ հանդիպել է Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների փոխքարտուղար (ԱԳ նախարարի տեղակալ) գերպ․ Միրոսլավ Վախովսկու հետ։
«Fitch Ratings»- ը բարձրացրել է Երևանի վարկանիշը՝ «Կայուն»-ից «Դրական» կանխատեսմամբ
Գործակալությունը 10.02.2023 թվականի դրությամբ վաղաժամկետ (Երևանի վարկանիշավորման հերթական գործընթացը ծրագրված էր 2023 թվականի հունիսին) փոխել է Երևանի «B+» մակարդակում հեռանկարը «Կայուն» կանխատեսումից «Դրական» կանխատեսման: