Չորեքշաբթի, 29 Մարտի 2023

USD385.33

EUR412.39

RUB4.86

Երևան 7 ℃

Рус Eng

Ժնևում քննարկվել են հետագա համավարակները արդյունավետ կերպով կանխելու հարցեր

Հասարակություն

28 Փետրվարի, 13:17

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը Ժնևում մասնակցել է ԱՀԿ միջկառավարական բանակցային մարմնի (INB) չորրորդ հանդիպմանը:

COVID-19-ի դիմակայման փորձը հաշվի առնելով` այս մարմինը մշակում է համաճարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքմանն ուղղված փաստաթուղթ, որն ընդունելի կլինի բոլոր անդամ-պետությունների համար:

Ներկայումս քննարկվում է զրոյական նախագիծ, որը հայկական կողմը համարում է ընդունելի, սակայն առաջարկում մի շարք փոփոխություններ:

Լենա Նանուշյանն իր ելույթում հիշատակել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի 2020 թվականի կոչը` համավարակների ժամանակ համաշխարհային հրադադարի վերաբերյալ և առաջարկել համաձայնագրով սահմանել համավարակների ժամանակ հրադադար հաստատելու դրույթ ներառել:

Նա առաջարկել է փաստաթուղթը կառուցել «կանխարգելում-պատրաստություն-արձագանք-վերականգնում» տրամաբանությամբ: Նաև կոչ է արել շեշտադրել համավարակների կանխարգելմանը վերաբերող դրույթները` որպես համավարակների դեմ պայքարի կարևորագույն միջոցառում: Այս շրջանակում նա ընդգծել է ԱԱՊ օղակի վերաբերյալ դրույթների ներառումը և ապատեղեկատվության դեմ պայքարի կարևորությունը:

ԱՀԿ անդամ-պետությունների քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներն ու ոլորտային փորձագետները քննարկել են հետագա համավարակները արդյունավետ կերպով կանխելու և դրանց լավագույնս դիմակայելու հարցում հնարավոր լուծումները:

Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու հետագա բանակցային գործընթացին` փաստաթուղթն առավել համապարփակ դարձնելու նպատակով:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում