Երկուշաբթի, 20 Մարտի 2023

USD385.33

EUR407.67

RUB4.84

Երևան 11 ℃

Рус Eng

Բայրամովը Հայաստանին մեղադրել է հարաբերությունների կարգավորման հարցում ապակառուցողական դիրքորոշման մեջ

Միջազգային

28 Փետրվարի, 13:49

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն հավատարիմ է Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանը և միևնույն ժամանակ մատնանշել Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումն այդ հարցում։

«Այսօր մենք քննարկել ենք տարբեր ուղղություններով եռակողմ համաձայնագրերի (Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան) իրականացման հարցը։ Ադրբեջանի դիրքորոշումը բացարձակ հետևողական է և հստակ։ Չնայած բոլոր դժվարություններին՝ մենք հավատարիմ ենք մնում 5 սկզբունքի հիման վրա խաղաղության օրակարգին», - ասել է Բայրամովը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Բաքվում կայացած մամուլի ասուլիսում:

Բայրամովը հավելել է, որ Հայաստանի քաղաքականությունը ապակառուցողական բնույթ է կրում․ «Մենք նկատել ենք հայկական կողմի մշտական խոչընդոտները (խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում), որոշ հայտարարությունների անհեթեթությունը, արձանագրել ենք Հայաստանի կողմից եռակողմ համաձայնագրերի կոպիտ և բազմակի խախտումներ։ Որքան շուտ հայկական կողմը փոխի իր դիրքորոշումը, այնքան դա ավելի լավ կազդի հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա», - նշել է նա ։

Նախարարը նշել է նաև հայկական կողմի անհետևողականությունը Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակում։ Նրա խոսքով՝ Հայաստանը մոլորեցնում է համաշխարհային հանրությանը, անհարկի ոգևորություն ստեղծում այս իրավիճակի շուրջ՝ հրաժարվելով երկխոսությունից։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը