Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023

USD399.31

EUR433.89

RUB4.42

Երևան -3 ℃

Рус Eng

«Fitch Ratings»- ը բարձրացրել է Երևանի վարկանիշը՝ «Կայուն»-ից «Դրական» կանխատեսմամբ

Երևան

28 Փետրվարի, 12:55

«Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) միջազգային վարկանիշային գործակալությունը 2022 թվականի դեկտեմբերին վերահաստատել է Երևանի վարկանիշը՝ հանրային ֆինանսների բնագավառում սահմանելով այն «B+» մակարդակում` «Կայուն» կանխատեսմամբ, իսկ ընթացիկ տարվա փետրվարին պաշտոնապես տեղեկացրել է, որ գործակալությունը 10.02.2023 թվականի դրությամբ վաղաժամկետ (Երևանի վարկանիշավորման հերթական գործընթացը ծրագրված էր 2023 թվականի հունիսին) փոխել է Երևանի «B+» մակարդակում հեռանկարը «Կայուն» կանխատեսումից «Դրական» կանխատեսման:

Սա կարևոր ձեռքբերում է համայնքի համար, հաշվի առնելով, որ գործակալությունն ունի բավարար հիմքեր ու փաստում է նշանակալի իրողություններ, որոնք ազդում են վարկանիշի հեռանկարի բարելավման, ինչպես նաև տնտեսական միջավայրի գնահատականի վրա՝ բյուջետային, հարկաբյուջետային, ներդրումային առումով։ Առավել մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է «Ֆիչ Ռեյթինգս» գործակալության www.fitchratings.com պաշտոնական կայքում:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը