Լուրեր
ԼՂ նախագահը հանդիպե՞լ է ադրբեջանցիներին. խոսնակը չի մեկնաբանում լուրերը
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի այդ հանդիպմանը մասնակցել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի, ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արարատ Մելքումյանը։

Մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը. օրակարգում նաև Հայաստանում ու Արցախում ստեղծված կացությունն է
Փետրվարի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:

«3 + 3» ձևաչափով խորհրդակցությունների մասնակիցները բաց են պահում դռները Վրաստանի առջև». Լավրով
«Անդրկովկասին վերաբերող «3 + 3» ձևաչափով խորհրդակցությունների մասնակիցները բաց են պահում դռները Վրաստանի առջև, որը դեռևս չի միացել Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի կողմից սկսված քննարկումներին», - այս մասին ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի երրորդ նիստին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Սկսվել է ղազախական նավթի արտահանումը Գերմանիա
«Տրանսնեֆտ»-ը սկսել է ղազախական նավթի արտահանումը դեպի Լեհաստան, որտեղից էլ այն կմատակարարվի Գերմանիային․ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է խողովակաշարային ընկերության նախագահի խորհրդական Իգոր Դեմինը:
Ադրբեջանը մեղադրում է ԵՄ-ին պայմանավորվածությունները խախտելու մեջ
ԵՄ առաքելության առաջին փուլը մեզ հետ համաձայնեցված էր, այն երկամսյա ժամկետ ուներ։ Առաքելությունը իր նպատակներին չհասավ` վստահության ամրապնդում և դելիմիտացիայի հարցում աջակցություն։