Սկսվել է ղազախական նավթի արտահանումը Գերմանիա
Միջազգային
28 Փետրվարի, 16:03
«Տրանսնեֆտ»-ը սկսել է ղազախական նավթի արտահանումը դեպի Լեհաստան, որտեղից էլ այն կմատակարարվի Գերմանիային․ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է խողովակաշարային ընկերության նախագահի խորհրդական Իգոր Դեմինը:
Ղազախստանի ազգային «Ղազտրանսօյլ» ընկերությունն ավելի վաղ հայտնել էր, որ 20 հազար տոննա ծավալով նավթի առաջին խմբաքանակը հանձնել է «Տրանսնեֆտ» համակարգին՝ Գերմանիա մատակարարելու համար:
Հետևեք մեզ Telegram-ում