Ադրբեջանը մեղադրում է ԵՄ-ին պայմանավորվածությունները խախտելու մեջ
Միջազգային
28 Փետրվարի, 15:59
«ԵՄ առաքելության առաջին փուլը մեզ հետ համաձայնեցված էր, այն երկամսյա ժամկետ ուներ։ Առաքելությունը իր նպատակներին չհասավ` վստահության ամրապնդում և դելիմիտացիայի հարցում աջակցություն».- այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ անդրադառնալով ԵՄ քաղաքացիական երկրորդ առաքելության տեղակայմանը Հայաստանում։
«Իսկ առաքելության 2-րդ փուլի անցումը տեղի ունեցավ կայացված պայմանավորվածությունների խախտմամբ։ Մեզ համար ընդունելի չէ, թե իբր առաքելությունը Հայաստանում է և կապ չունի Ադրբեջանի հետ։ Առաքելությունը վերաբերում է Ադրբեջանի լեգիտիմ շահերին և այդ մասին մեր մտավախությունները բարձրաձայնել ենք»,- ավելացրել է Բայրամովը։
Հետևեք մեզ Telegram-ում