Շաբաթ, 25 Մարտի 2023

USD385.22

EUR411.28

RUB4.86

Երևան 19 ℃

Рус Eng

Լավրովը կարևորել է արտաքին խաղացողների «ապակառուցողական» միջամտության բացառումը

Հասարակություն

28 Փետրվարի, 16:51

«Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասի խաղաղ և կայուն բարգավաճմամբ, ուստի ակտիվորեն աշխատում է հայ և ադրբեջանցի ժողովուրդների հաշտեցման ուղղությամբ». այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Բաքվում խորհրդաժողովի ժամանակ։

Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին ու Ադրբեջանին և դեմ չէ, որ երրորդ կողմերն էլ օգնեն, առաջին հերթին, խաղաղության պայմանագրի մշակմանը, բայց դա պետք է արվի անկեղծ մտադրություններով․ «Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ որոշ արտաքին խաղացողներ, առաջարկելով իրենց ծառայությունները, ցանկանում են իրավիճակն օգտագործել հերթական աշխարհաքաղաքական խաղերի համար․ ոչ թե համընդհանուր շահի, այլ իրենց շահերի համար»,- ասել է Լավրովը՝ հավելելով,- «Մենք համոզված ենք, որ մեր գործընկերները, առաջին հերթին՝ Ադրբեջանը, ինքնուրույն որոշումներ կկայացնեն և ընտրություն կկատարեն իրավիճակի՝ իրենց տեսլականին համապատասխան։ Նրանք հիանալի հասկանում են այն ռիսկերը, որոնք ի հայտ են գալիս իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերը քաղաքականացնելու և գաղափարականացնելու փորձերի արդյունքում»։

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ կարևոր է բացառել այն արտաքին խաղացողների «ապակառուցողական միջամտությունը», որոնք «չեն ցանկանում տեսնել տարածաշրջանային անվտանգության կայուն համակարգ և փորձում են ազդել այդ գործընթացների վրա»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը