«3 + 3» ձևաչափով խորհրդակցությունների մասնակիցները բաց են պահում դռները Վրաստանի առջև». Լավրով
Միջազգային
28 Փետրվարի, 16:27
«Անդրկովկասին վերաբերող «3 + 3» ձևաչափով խորհրդակցությունների մասնակիցները բաց են պահում դռները Վրաստանի առջև, որը դեռևս չի միացել Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի կողմից սկսված քննարկումներին», - այս մասին ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի երրորդ նիստին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Առայժմ անցկացվել է այդ մեխանիզմի միայն մեկ նիստ, ընդ որում՝ մեր վրացի հարևանները ձեռնպահ են մնացել մասնակցությունից։ Բայց մենք պայմանավորվել ենք, որ Թբիլիսիի համար դռները միշտ բաց ենք պահելու, և դա լիովին ուժի մեջ է նաև երկրորդ նիստի համատեքստում», - նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Դիվանագետի խոսքով, տարածաշրջանային հարթակը հեռանկարային և պահանջված ձևաչափ է, սակայն շատ կարևոր է բացառել արտաքին խաղացողների ապակառուցողական միջամտությունը, որոնք չեն ցանկանում Հարավային Կովկասում տեսնել տարածաշրջանային անվտանգության կայուն համակարգ:
Հետևեք մեզ Telegram-ում