Երևան
Ապամոնտաժվում են Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածի ինքնակամ սրճարանային կառույցները
Հաջորդիվ համայնքը կնախաձեռնի տարածքների բարեկարգումն ու կանաչապատումը՝ դրանք վերադարձնելով քաղաքի բնակիչներին:
Շիրազի -Մազմանյան - Չաուշի փողոցների - Սիլիկյան խճուղու շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկում լուսացույցներ կգործեն
Մայրաքաղաքի Շիրազի -Մազմանյան - Չաուշի փողոցների - Սիլիկյան խճուղու շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկում հետիոտների անվտանգության ապահովման, ինչպես նաև ճանապարհային երթևեկության հոսքերի կարգավորման նկատառումով նոյեմբերի 26-ից գործարկվելու են տրանսպորտային և հետիոտնային լուսացույցներ:
Քաղաքապետարանում 2023թ. բյուջեի վերաբերյալ հանրային բաց լսում է անցկացվել
Երևանի 2023թ. բյուջեի և զարգացման ծրագրի, համայնքում տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, դրանց արտոնությունների մասին ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ քաղաքապետարանում անցկացվել է հանրային բաց լսում, որին մասնակցել են քաղաքի խնդիրներով հետաքրքրված քաղաքացիներ ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Երևանի ավտոպարկը կհամալրվի 87 նոր ավտոբուսով
Հարկ է նշել, որ 2023թ.-ին Երևանի ավտոբուսային պարկը կհամալրվի «MAN» մակնիշի 12 մետրանոց 87 ավտոբուսով: Այցի ընթացքում երևանյան պատվիրակության անդամները հետևել են ավտոբուսների արտադրության ընթացքին և ծանոթացել առաջին ավտոբուսի հնարավորություններին. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
12-մետրանոց գերմանական ավտոբուսները գարնանը կլինեն Երևանում. Տիգրան Ավինյան
Լեհաստանում ենք, գերմանական MAN ընկերության գործարանում։ Մեր մայրաքաղաքն առաջին անգամ կունենա գերմանական ավտոբուսներ»։