Երևան

Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից Պուշկին փողոց հատվածի երթևեկությունը փակ կլինի

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 26-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից Պուշկին փողոց հատվածի երթևեկությունը: