Երևան

Երևանի ավտոպարկը կհամալրվի 87 նոր ավտոբուսով

«MAN Truck & Bus SE» ընկերության հրավերով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը և «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանն այս օրերին աշխատանքային այցով Լեհաստանի Հանրապետության Ստարախովիցե քաղաքում են:

Հարկ է նշել, որ 2023թ.-ին Երևանի ավտոբուսային պարկը կհամալրվի «MAN» մակնիշի 12 մետրանոց 87 ավտոբուսով: Այցի ընթացքում երևանյան պատվիրակության անդամները հետևել են ավտոբուսների արտադրության ընթացքին և ծանոթացել առաջին ավտոբուսի հնարավորություններին. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։