Երևան

Օղակաձև զբոսայգում շարունակվում է ինքնակամ տեղադրված կրպակների ու սրճարանների ապամոնտաժումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և Կենտրոն վարչական շրջանի ուժերով Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում շարունակվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ տեղադրված կրպակների և սրճարանային կառույցների ապամոնտաժման աշխատանքները. այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից։

Երևանյան զբոսայգիների ապօրինաբար զավթված կանաչապատ գոտիները փուլ առ փուլ վերականգնվելու են: