Հասարակություն
Կենդանասերները դատախազության մոտ էին բերել Հրազդանում սատկացված շան մարմինը
Մի խումբ կենդանասերներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ Գլխավոր դատախազության դիմաց։ Պատճառը երեկ Հրազդանում տեղի ունեցած շների սպանդն է. ըստ ոստիկանության սպանվել է 2 շուն, ևս մեկին վիրավորել էին։
Կիրանցի երեք բնակիչ տեղյակ չի եղել, որ համարվում է «Հայանտառի» աշխատակից ու աշխատավարձ ստանում
ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Իջևան համայնքի մի քանի բնակիչ 2022 թ․ ընթացքում, որպես սեզոնային բանվոր աշխատանքի ընդունվելով «Հայանտառ» ՊՈԱԿ «Սևքարի անտառտնտեսության» մասնաճյուղում, աշխատանքի չեն գնացել, սակայն ստացել են աշխատավարձ:
Մանվել Բադալյանը՝ ՄՊՀ անդամի թեկնածու
ԱԺ-ն քննարկում է մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում Մանվել Բադալյանի թեկնածությունը։ Նրան առաջադրել են ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։
Ավարտվել է Արագյուղ ու Քարաշամբ բնակավայրերը իրար կապող ճանապարհի հիմնանորոգումը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ավարտվել է Տ-6-3, /Հ-4/ (Արագյուղ) - /Հ-5/ ավտոճանապարհի 3.7կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Ճանապարհն անցնում է Կոտայքի մարզով և միմյանց է կապում Արագյուղ ու Քարաշամբ բնակավայրերը։
«Top Weed» առցանց խանութ-հարթակով զբաղվել է խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ
Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 7-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Գ.-ի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածում «Top Weed» առցանց խանութ-հարթակը ստեղծելու, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներն ապօրինի իրացնելու և 79 մլն դրամ փողերի լվացում կատարելու համար: