Կիրակի, 3 Մարտի 2024

USD401.78

EUR430.69

RUB4.31

Երևան 2 ℃

Рус Eng

Կիրանցի երեք բնակիչ տեղյակ չի եղել, որ համարվում է «Հայանտառի» աշխատակից ու աշխատավարձ ստանում

Հասարակություն

8 Դեկտեմբերի 2023, 15:50

ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Իջևան համայնքի մի քանի բնակիչ 2022 թ․ ընթացքում, որպես սեզոնային բանվոր աշխատանքի ընդունվելով «Հայանտառ» ՊՈԱԿ «Սևքարի անտառտնտեսության» մասնաճյուղում, աշխատանքի չեն գնացել, սակայն ստացել են աշխատավարձ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կիրանց բնակավայրի երեք բնակիչ 2022 թ. մայիսի 19-ից մինչև հուլիսի 15-ը, որպես սեզոնային բանվոր, աշխատանքի են ընդունվել «Սևքարի անտառտնտեսության» մասնաճյուղում, նրանց անվամբ յուրաքանչյուր ամիս դուրս է գրվել 73 հազար դրամ աշխատավարձ, սակայն նրանք աշխատանքի չեն գնացել, նույնիսկ տեղեկացված չեն եղել, որ տվյալ անտառտնտեսության աշխատակից են:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում