Կառուցապատող «New City Projects» ընկերության գրասենյակում այս օրերին սովորականից ավելի մարդաշատ է: Անշարժ գույք ձեռք բերել ցանկացողները շտապում են՝ նախատոնական զեղչով բնակարան կամ տուն գնելու:
«Առաջարկում ենք մինչև 10% զեղչ՝ հնարավորություն տալով մինչև դեկտեմբերի 31-ը առավել մատչելի պայմաններով ձեռք բերելու երազանքի հարմարավետ տունը: Մենք իրագործում ենք տարբեր նախագծեր և կարծում ենք, որ յուրաքանչյուրը կգտնի իր նախընտրություններին համապատասխան տարբերակը»,- նշում է ընկերության վաճառքի մասնագետ Նարեկ Հեպոյանը:
«New City Projects»-ը բնակելի տան սիրահարներին առաջարկում է դառնալ յուրօրինակ և շքեղ «Novem Residence»-ի բնակիչը: Ի դեպ, թաղամասը շահագործման է հանձնվելու ընդամենը մի քանի ամսից:
Իսկ բնակարան նախընտրողները կարող են դիտարկել Երևանում կառուցվող «Acharyan Residential Complex»-ը, «Aria Residence»-ը, «Shinararner Residence»-ը, ինչպես նաև Ծաղկաձորի կենտրոնում կառուցվող «Pallada»-ն: Վերջինս առանձնանում է ինքնատիպ ձևաչափով. համալիրի յուրաքանչյուր բնակարան հյուրանոցային համար է՝ ապահովված անհրաժեշտ ծառայություններով: Ուստի այն կարելի է գնելուց հետո վարձակալության հանձնել և ապահովել տարեկան մինչև 15% եկամտաբերություն:
«Մեր ընկերությունից անշարժ գույք կարելի է ձեռք բերել մի քանի տարբերակով: Փուլային մարման դեպքում կատարվում է 15-30% կանխավճար, իսկ մնացած գումարը վճարվում է մինչև շինարարության ավարտը: Հիփոթեքային վարկով ձեռքբերման դեպքում համագործակցում ենք «Ameriabank»-ի հետ, կանխավճարը 10% է, տարեկան տոկոսադրույքը՝ 13-13.5%։ Որոշ նախագծերի դեպքում գործում է եկամտային հարկի վերադարձի մասին օրենքը»,- ասում է Նարեկ Հեպոյանը:
Ընկերության ներկայացուցիչները վստահեցնում են՝ շինարարության ընթացքում օգտագործում են միայն բարձրորակ նյութեր և տեխնիկա, ապահովում 9 բալ սեյսմակայունություն: Հիշեցնում են, որ կառուցապատողից բնակարան ձեռք բերելն առավել շահավետ է: Խորհուրդ են տալիս շտապել. զեղչը գործում է մինչև տարեվերջ, իսկ բնակարաններն ու տները սպառվում են, ընտրության հնարավորությունը՝ նվազում: