Հասարակություն

Մանվել Բադալյանը՝ ՄՊՀ անդամի թեկնածու

ԱԺ-ն քննարկում է մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում Մանվել Բադալյանի թեկնածությունը։ Նրան առաջադրել են ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։

Հիշեցնենք՝ Բադալյանը եղել է քաղծառայության խորհրդի նախագահ։

Բադալյանն ասել է, որ այսօր հանդիպել է նաև ԱԺ ՔՊ խմբակցության անդամներին, քննարկում անցկացրել. «Ցավոք, երբեմն մենք ավելի շատ ոչ թե կանխատեսում ենք խնդիրները, այլ դրանց առաջանալուց հետո ենք փորձում լուծումներ գտնել։ Դա այս կամ այն չափով բնորոշ է բոլոր պետություններին ու հասարակություններին։ Մենք պետք է կարևորենք, վերհանենք հնարավոր մարտահրավերները, խնդիրները, որ վաղը կարող են ծագել»։