Վերլուծություն
Գռեհիկ շոու՝ ձևով ու բովանդակությամբ
Խորհրդարանական ընդդիմադիրների՝ ՀՀ առողջապահության նախարարություն, ապա՝ նախարար Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակ ներխուժումը միանշանակ չընդունվեց հասարակության կողմից՝ գերազանցապես արժանանալով հանրային պարսավանքի:

Հայաստանի անելիքները՝ սահմանազատման գործին զուգահեռ
Առաջին և կարևոր արձանագրումն այն է, որ լարվածության մակարդակը որոշակի իջել է, ու սահմանային բախումներ գրեթե չկան։ Ինքնին բանակցային գործընթացը լավ է, ինչքան այն ավելի ակտիվ ու հաջողած լինի, այդքան կոնֆլիկտի վերսկսումը պակաս հավանական է։

Ընդդիմության երկակի խաղերը էլ ոչ ոքի հետաքրքիր չեն
Ֆրանսիայի հրապարակում մեկ ամսից ավել հանրահավաքներ անցկացնող ընդդիմությունը հայտարարում է, որ շարունակելու է պայքարի այս ձևը՝ անկախ ամեն ինչից։ Սակայն, պարզվում է, դա այնքան էլ այդպես չէ։ Կա այնպիսի հանգամանք, որի բերմամբ ընդդիմությունը կարող է ժամանակավորապես դադարեցնել իր ակցիաները։ Իսկ այդ հանգամանքի հետքերը հուշիկ կերպով դուրս են տանում ՀՀ-ից՝ դեպի հյուսիս։

Ու՞մ է ձեռնտու Արցախի հարցի չլուծված վիճակը. նախկին նախագահների խնդիրը
Մայրաքաղաք Երևանում մեկ ամսից ավելի հանրահավաքներ և երթեր անցկացնող ընդդիմության գաղափարական աստառը քննարկվել է տարբեր տեսանկյուններից։ Հիմնական շերտն այն է, որ Արցախի փրկության կարգախոսը ընդդիմության կողմից օգտագործվում է որպես ծխածածկույթ՝ պարզունակ իշխանատենչության փաստն առաջին պլանում չցուցադրելու համար։
Ինչպես է աղմուկն ազդում մարդու վրա
Ձայներն ու աղմուկը մարդու և այլ կենդանի օրգանիզմների վրա շրջապատող միջավայրի ազդեցության դրսևորումներից են։