Հայաստան
Էկոպարեկները զենք կրելու իրավունք կունենան
Կառավարության որոշմամբ, սահմանվել է էկոպարեկային ծառայության պաշտոնների համապատասխանությունը զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոնների, քրեակատարողական, փրկարար և այլ ծառայությունների պաշտոններին։
Խմելու ջուրը չի թանկանա. կառավարությունը սուբսիդավորել է «Վեոլիա Ջուր»-ին
2024-ի սակագների համաձայն` սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 205.992 դրամ:
ԼՂ-ից տեղահանված աշակերտները տեղավորվել են դպրոցում
ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17.000 երեխա արդեն տեղավորվել է դպրոցներում. հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«ԼՂ-ից տեղահանված որոշ շրջանակ սպառնալիք է ստեղծում Հայաստանի ազգային անվտանգությանը». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ամեն մեկը գնա, բնակարան վարձի, ցուցանակ կպցնի, ասի՝ մենք էսինչի կառավարությունն ենք․․․ Կներեք, բայց պետության նկատմամբ նման գործողությունները, որ արդեն զուտ հարգալից-անհարգալիցի գիծն ու այդ տրամաբանությունն անցնում են, չեն կարող անարձագանք մնալ ՀՀ կողմից»,- եզրափակել է նա։
ԼՂ-ից տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախագծի հիմնավորումներից պարզ է դառնում, որ 50 հազարական դրամ աջակցություն կտրվի 106.000 մարդու, և այս ծրագրի արդյունքում պետբյուջեից կծախսվի 47.7 մլրդ դրամ։