ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17.000 երեխա արդեն տեղավորվել է դպրոցներում. հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նաև հիշեցրել է, որ պետությունն ամբողջությամբ հոգացել է բուհերի և քոլեջների ուսանողների կրթության կազմակերպման հարցը, փոխհատուցել այս ուսումնական տարվա առաջին կիսամյակի վարձը։