Հայաստանում 2024 թվականին խմելու ջրի սակագինը չի բարձրանա։ ՀՀ կառավարության նիստում ընդունված որոշման համաձայն, 1,1 միլիարդ դրամ սուբսիդիա կտրամադրվի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ին, որպեսզի սպառողների համար 2024 թ. խմելու ջրի և կեղտաջրերի մաքրման ծառայությունների սակագները մնան անփոփոխ։
2024-ի սակագների համաձայն` սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 205.992 դրամ:
Ըստ այդմ, 2024-ի պետական բյուջեի միջոցներից ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա՝ 2024 թվականի համար յուրաքանչյուր խմ-ի դիմաց՝ գումարային 205.992 դրամ սակագնից՝ 5.522 դրամի չափով: Ընդ որում՝ ջրամատակարարման ծառայության համար 175.093 դրամ սակագնից՝ 4.693 դրամի չափով և ջրահեռացման ծառայության համար՝ 30.899 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝0.829 դրամի (ԱԱՀ-ով) չափով: