ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա, թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգությանը. հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում․
«Հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին։ Ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ բոլորի համար պարզ լինի․ Հայաստանում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում։ Ուզում եմ, որ այս ուղերձը շատ հստակ արձանագրենք, և անհրաժեշտության դեպքում արվեն համապատասխան քայլեր, ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների, Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ստեղծելու համար, չօգտագործեն»,- նշել է նա։
«Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ։ Եթե որևէ մեկը ՀՀ-ում իրեն նույնականացնում է որպես կառավարություն, դա ազգային անվտանգության խնդիր է, և հույս ունեմ, որ այդ խնդրի գոյությունը չի նշանակի, թե մեր մարմիններն իրենց աշխատանքներում թերացել են»,- շեշտել է նա։
Ըստ Փաշինյանի, ովքեր այդ ուղերձներով հանդես են գալիս, այդ պատասխանատվությամբ հանդես գալու հնարավորությունն ունեցել են. «Եւ տեսել ենք, թե ինչ են արել այդ հնարավորության հետ»։
«Ամեն մեկը գնա, բնակարան վարձի, ցուցանակ կպցնի, ասի՝ մենք էսինչի կառավարությունն ենք․․․ Կներեք, բայց պետության նկատմամբ նման գործողությունները, որ արդեն զուտ հարգալից-անհարգալիցի գիծն ու այդ տրամաբանությունն անցնում են, չեն կարող անարձագանք մնալ ՀՀ կողմից»,- եզրափակել է նա։