Հայաստան
Կենտրոնում իրար են բախվել 11 ավտոմեքենա
Դեկտեմբերի 15-ին, ժամը 14։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի և Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ և ավտոբուս, կա արգելափակված տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ի՞նչ անել՝ 100.000 դրամ միանվագ աջակցությունը ստանալու համար
Այն անձինք, ովքեր դեռևս չեն ստացել 100,000 դրամ միանվագ աջակցությունը, հետևաբար չեն դիմել երկամսյա 50,000 դրամ սոցիալական աջակցության համար, նրանք ևս այսօր կարող են լրացնել անհրաժեշտ դիմումները համապատասխան հարթակում։

ՊԵԿ-ը 1 միլիոն ԱՄՆ դոլարի մաքսանենգության դեպք է կանխել
Փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի հատկանիշներով, կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն և նյութերի հետ միասին տրամադրվել է ՀՀ քննչական կոմիտե։

Դավթաշենում ապամոնտաժվել են գովազդներ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի ,ծառայությունների և գովազդի բաժնի աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության աշխատակիցների հետ համատեղ Դավթաշեն վարչական շրջանի մի շարք հասցեներում հերթական անգամ իրականացրին ապօրինի տեղադրված արտաքին գովազդների ապամոնտաժման աշխատանքներ։
Հայաստանը պատրաստ է ուժեղացնել ջանքերը՝ արդյունավետորեն հակազդելու կոռուպցիային
Կրկին վերահաստատելով Հայաստանի հետևողականությունը Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի սկզբունքներին և նպատակներին՝ Կոմիտեի նախագահը նշել է, որ մեր երկիրը պատրաստ է ուժեղացնել համատեղ ջանքերը՝ արդյունավետորեն հակազդելու կոռուպցիային և այն կանխելու բոլոր մակարդակներում: