Հասարակություն

Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է

Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է այս տարվա առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական իրավիճակը։

Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14.3%–ով։

Արդյունաբերության աճը կազմել է 30.4%, գյուղատնտեսական արտադրանքի ծավալների աճը՝ 3.7%, շինարարության ծավալի աճը՝ 11.7%, առևտրի շրջանառության աճը՝ 26.5%, ծառայությունների ծավալի աճը՝ 5%։

Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով։