Քաղաքական

Ցուցարարները փորձում են ճանապարհներ փակել

Երևանում և հանրապետության այլ շրջաններում որոշ քաղաքացիներ, ի նշան բողոքի, փորձել են ճանապարհներ փակել՝ խոչընդոտելով երթևեկությանը։

Մի խումբ հասարակական-քաղաքական գործիչներ Երևանում փորձել են փակել Չարենցի փողոցը։

Արարատի մարզում փորձել են փակել նաև Տիգրանաշեն գյուղի մոտի ճանապարհը. այդտեղից բերման է ենթարկվել ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։

Ցուցարարները փորձում են փակել նաև Երևան-Գյումրի, Երևան-Սևան, Երևան-Նոյեմբերյան հատվածները։