Հասարակություն

«Կրիպտոակտիվների օգտագործմամբ 249 հանցագործության դեպք է արձանագրվել». փոխնախարար

ՀՀ կառավարությունն առաջարկում է քրեական օրենսգրքում հստակ սահմանել կիբերհանցագործությունների ցանկը, որ բնորոշ կլինի ՀՀ միջազգային պարտավորություններին։

Նրա խոսքով՝ շրջանառության մեջ կա կրիպտոակտիվով կատարված հանցագործություն, բայց երբ ցանկանում են հետագծելիությունը հասկանալ, թե որտեղ է ձեռք բերվել, ով է ձեռք բերվել, նկատում են՝ դա կատարվել է կանխիկ շրջանառությամբ. «Երկրում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվը»։

Ըստ նախարարի՝ առաջարկվում է նախատեսել, որ կրիպտոակտիվների նկատմամբ սեփականության իրավունքի ձևակերպումն ու վաճառքը, դրա դիմաց վճարումն ու վճարի ստացումը կարող է իրականացվել բացառապես անկանխիկ։

Ըստ փոխնախարարի՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ տեսադաշտում են 100-ից ավել տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների շրջանառության արդյունքում զբաղվում են ոչ միայն կիբերհանցագործություններով, այլև ավանդական հանցագործություններով, որոնք կարող են կրիպտոակտիվի գործադրմամբ իրականացվել. «Խոսքը վերաբերում է թմրամիջոցների ապօրին շրջանառությանը, փողերի լվացման որոշակի դեպքեր ենք արձանագրում, հարկեր-տուրքեր վճարելուց խուսափելու դեպքեր ևս կան, երբ կա գրանցված անհատ ձեռնարկատեր, որն ունի x թվով աշխատակիցներ, բայց y տիրույթում կարող է կրիպտոակտիվով աշխատավարձ վճարել ու դուրս մնալ հարկային մարմինների տեսադաշտից»։

Նա նաև նշել է, որ կրիպտոակտիվների օգտագործմամբ 249 հանցագործության դեպք է արձանագրվել 2023թ. ընթացքում։