Հայաստան
Ի գիտություն կամավոր ատեստավորման արդյունքում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների
Առարկայական գիտելիքի իմացության կարիքի արձանագրման դեպքում վերապատրաստումն իրականացվում է երաշխավորված ծրագրի հիման վրա՝ տվյալ առարկայի գծով մանկավարժի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության կողմից:
122.9 մլն դրամ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահի վերանորոգման համար
Կատարվելիք աշխատանքների արագ և համալիր իրականացումը կարևոր է ոչ միայն «Արամ Խաչատրյան» համերգասրահի բնականոն գործունեության համար, այլև մշակութասեր հասարակությանը լիարժեք, հագեցած և պատշաճ մակարդակով ներկայանալու տեսանկյունից։
«Ցավոք սրտի, իմ բողոքն ընթացք չի ստացել». Ա․ Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է 2022թ. երեք ընդդիմադիր պատգամավորների կողմից իր աշխատասենյակ ներխուժելու դեպքին։
583,5 մլն դրամ՝ կրիպտոարժույթի շուկան վերահսկելու ծրագիր գնելու համար
«Հաշվի առնելով կրիպտոարժութային գործարքների շուկայի զարգացումը՝ խիստ անհրաժեշտ է այդ ոլորտում հաստատել վերահսկողություն»,- նշված է որոշման հիմնավորումների մեջ։
«Ռուս գործընկերները լայնածավալ աշխատանք են տանում երկաթուղու վերականգնման ուղղությամբ». վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ռուսական կողմը լայնածավալ աշխատանքներ է տանում Լոռում և Տավուշում ջրհեղեղից վնասված երկաթուղու վերականգնման ուղղությամբ․