Հասարակություն

Երկրորդ հարկի պատուհանից երեխա է ընկել. նկատվում է դրական դինամիկա

Երկրորդ հարկի պատուհանից երեխա է ընկել: Նա «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծանր վիճակում՝ գիտակցության խանգարումներով։ Կատարվել է ԿՏ հետազոտություն՝ հայտնաբերվել է գանգի, դիմային ոսկրերի կոտրվածքներ և աջ ազդրոսկրի կոտրվածք։

Երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Վիճակը ծանր կայուն է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հոգատարության ու ուշադրության կենտրոնում։