Հասարակություն

583,5 մլն դրամ՝ կրիպտոարժույթի շուկան վերահսկելու ծրագիր գնելու համար

Կառավարության որոշմամբ ՊԵԿ-ին 583,5 մլն դրամ կհատկացվի «Chainalysis Reactor» ծրագիրը ձեռք բերելու համար։ Ըստ որոշման հիմնավորումների՝ սա տվյալների հարթակ է և էլեկտրոնային գործիք, որը կապ է հաստա­տում կրիպտոարժութային գործարքների և իրական աշխարհի սուբյեկտների միջև՝ արդյունքում հնարավորություն ընձեռելով ձեռք բերել համապատասխան տվյալներ և նույնա­կանացնել տվյալ գործարքի իրական շահառուին։ 

Միևնույն ժամանակ, ծրա­գիրը հնարավորություն է տալիս ուսումնասիրել հանցավոր գործունեությունները, ինչպի­սիք են գողացված միջոցների տեղաշարժերը, ինչպես նաև՝ օրինական գործունեությունները, օրի­նակ, արագ վարկերը և NFT փոխանցումները․ «Հաշվի առնելով կրիպտոարժութային գործարքների շուկայի զարգացումը՝ խիստ անհրաժեշտ է այդ ոլորտում հաստատել վերա­հսկողություն»,- նշված է որոշման հիմնավորումների մեջ։