Հայաստան
Տոկաևն առաջիկայում կայցելի Հայաստան
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինի համանախագահությամբ տեսակապի ձևաչափով կայացել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը:

Սննդի օբյեկտում նախկինում հայտնաբերված խախտումները վերացվել են
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգում են իրականացրել «Նիհաո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Թումանյան փողոց)։ Պարզվել է, որ նախկինում հայտնաբերված խախտումները վերացվել են։

«Տավուշի մարզից ոչ մի բնակավայր չի հանձնվելու. դրանք ՀՀ-ինը չեն». Ղալումյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը հայտարարել է, որ Տավուշի մարզին սահմանակից ադրբեջանական բնակավայրերի վերադարձը կարող է խնդիրներ առաջացնել․ «Այդ մասին խոսել է նաև վարչապետը, բայց պետք է գնալ այդ քայլին»։

Մեքենան բախվել է հողաթմբին և կողաշրջվել. կան վիրավորներ
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 131-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է. Ա., ծնված 2006 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել հողաթմբին և կողաշրջվել։
ԵՄ առաքելությունը ցրում է ասեկոսեներն ու կեղծ լուրերը. Ֆրանսիայի դեսպան
Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը հերթական անգամ հավատարիմ է իր մանդատին։ Տեղում, ռազմական շփման գծին հնարավորինս մոտ ՝ առաքելությունը ցրում է ասեկոսեներն ու կեղծ լուրերը և անաչառ տեղեկատվություն տրամադրում միջազգային հանրությանը։