Քաղաքական

«Տավուշի մարզից ոչ մի բնակավայր չի հանձնվելու. դրանք ՀՀ-ինը չեն». Ղալումյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը հայտարարել է, որ Տավուշի մարզին սահմանակից ադրբեջանական բնակավայրերի վերադարձը կարող է խնդիրներ առաջացնել․ «Այդ մասին խոսել է նաև վարչապետը, բայց պետք է գնալ այդ քայլին»։ 

Նա նաև շեշտել է, որ Տավուշից ոչ մի բնակավայր չի հանձնվելու. «Դրանք Տավուշի մարզում չեն։ ՀՀ վարչատարածքային բաժանման օրենքի համաձայն՝ Տավուշի մարզն ունի 4 խոշորացված համայնք, որոնց բնակավայրերի շարքում այդ չորս բնակավայրերը չկան․ դրանք Տավուշի մարզինը չեն, հետևաբար, Հայաստանինը չեն»,- նշել է նա։

Ղալումյանը նաև հայտարարել է, որ բանակցություններ են տարվում Ադրբեջանի հետ՝ վերջինիս կողմից գրավված հայկական բնակավայրերը ադրբեջանական այդ գյուղերով փոխանակելու ուղղությամբ. «Բանակցությունների միջոցով պետք է փորձենք հասնել դրան»։