Քաղաքական

ԵՄ առաքելությունը ցրում է ասեկոսեներն ու կեղծ լուրերը. Ֆրանսիայի դեսպան

«Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը հերթական անգամ հավատարիմ է իր մանդատին։ Տեղում, ռազմական շփման գծին հնարավորինս մոտ՝ առաքելությունը ցրում է ասեկոսեներն ու կեղծ լուրերը և անաչառ տեղեկատվություն տրամադրում միջազգային հանրությանը»,- այս մասին ասվում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի «X»-ի էջում արված գրառման մեջ։