Հայաստան
ԼՂ-ից տեղահանված աշակերտների դասագրքերի գումարը կփոխհատուցի կառավարությունը
ԼՂ-ից բռնի տեղահանման հետևանքով շուրջ 17 000 դպրոցականների՝ Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթության հասանելիությունը, շարունակականությունը և մատչելիությունն ապահովելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է որոշում:

Սերժ Սարգսյանը մանրամասներ է պատմել Ստեփանակերտի հանդիպումից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ես ասել եմ՝ եթե դուք ունենաք այդպիսի դիրքորոշում, չի բացառվում, որ մի օր բոլորով հավաքվեք Երևանում և երգեք՝ «Ստեփանակերտ, Ստեփանակերտ»։

«Հիմա 90-ականների սկիզբը չէ». Սերժ Սարգսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Դա կլինի արկածախնդրություն». հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով ոսկեպարցիների հայտարարություններին, թե իրենց եթե զենք տան, կպայքարեն։

«Արհավիրքը գլխավոր բանակցողի փոփոխությունն էր». Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանն անդրադարձել է նախորդ ճեպազրույցներից մեկում արած հայտարարությանը, թե ինքը տեսնում էր, որ արհավիրք է մոտենում, դա էլ իրեն դրդել էր կրկին առաջադրվել։
Քննարկվել են ռազմարդյունաբերության և պետության աջակցության մեծացման հարցեր
Այսօր ՀՀ ՊՆ Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել ընդլայնված հանդիպում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի բարձրագույն ղեկավար կազմի, ՀՀ ԲՏԱ նախարարության ռազամարդյունաբերության կոմիտեի տնօրինության, բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների և մասնավոր կազմակերպությունների միջև։