Քաղաքական

«Կեռիկի բովանդակությունն է փոխվել, բայց կեռիկը մնացել է նույնը». Քոչինյան

Քաղաքագետ Արեգ Քոչարյանը խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի՝ ԵՄ անդամության թեկնածու դառնալը տևելու է տարիներ, և այդ ուղղությամբ աշխատանք է պետք իրականացնել։

Նա անդրադարձել է նաև ՌԴ-ի հետ Հայաստանի հարաբերությունների վերաիմաստավորմանը. «Տարիներ շարունակ եղել է մեկ փաստարկ՝ անվտանգության փաստարկը, որը եղել է կեռիկը, որով Հայաստանը կպած է եղել ՌԴ-ին։ Ինձ անհանգստացնում է, որ վերջին ամիսներին, տարիներին կեռիկի բովանդակությունն է փոխվել, բայց կեռիկը մնացել է նույնը․ այդ նոր կեռիկի բովանդակությունը ֆինանսական, տնտեսական կապվածությունն է»։