Քաղաքական

Սերժ Սարգսյանն ասել է, թե Հայաստանն ինչ պետք է ակնկալի ապրիլի 5-ի հանդիպումից

Այլ աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում նման հանդիպումը կարող էր օգտակար լինել ՀՀ-ին. ասել է Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպմանը։

«Բայց հիմա, երբ այդպիսի առճակատում կա՝ Արևմուտք–ՌԴ, այդպիսի հանդիպումը, վստահաբար, բերելու է այդ առճակատման ուժեղացմանը մեր տարածաշրջանում»,- ասել է նա։

Ըստ նրա՝ լուրեր են շրջանառվում, իբր ՀՀ-ին գումար են խոստանալու. «Բայց Հայաստանի ակնկալիքն այդ հանդիպումից պետք է լինի՝ խնդրել ԵՄ-ին ու ԱՄՆ-ին՝ ռեալ օգնել վերականգնել ՀՀ սուվերեն տարածքը։ Պետք է խնդրել, որպեսզի ազատ արձակվեն մեր գերիներն ու պատանդները։ Պետք է խնդրել, որպեսզի օգնեն վերականգնել արցախահայության իրավունքները։ Իսկ ԱՄՆ-ն և ԵՄ-ը պետք է պահանջեն Հայաստանի կառավարիչից, որպեսզի ՀՀ-ում հաստատվի իրական ժողովրդավարություն, որպեսզի ՀՀ-ում քաղբանտարկյալներ չլինեն, որպեսզի ՀՀ-ում իրական պայքար լինի կոռուպցիայի դեմ, ոչ թե ընտրողական և ոչ իրավաչափ միջոցներով հաշվեհարդար տեսնեն»։

Հարցին՝ պե՞տք է ՀՀ-ն ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնի, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ոչ, իհարկե»։