Քաղաքական

Սերժ Սարգսյանը մանրամասներ է պատմել Ստեփանակերտի հանդիպումից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասնել է, թե ինչու է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո գնացել ԼՂ և ասել, որ չի բացառվում, որ մի օր հավաքվեն Երևանում և երգեն «Ստեփանակերտ, Ստեփանակերտ»։

«Այդպիսի խոսակցություն եղել է, բայց այլ բովանդակությամբ։ Ես 2016 թ., այո, գնացել եմ Ստեփանակերտ, գնացել եմ և հավաքել եմ, հրավիրել եմ, խնդրել եմ։ Եկել են ղեկավարությունը և, հիմնականում, ԱԺ պատգամավորները, և ես նրանց կշտամբել եմ իրենց թուլակամության, ոչ հստակ դիրքորոշման համար։ Նրանք ինձ հարցրել են՝ ո՞նց եմ տեսնում, ինչպե՞ս պետք է ավարտվեն այդ բանակցությունները և, ընդհանրապես, ԼՂ ճակատագրի հետ կապված։ Ասել եմ, որ ես լրացուցիչ որևէ ասելիք չունեմ։ Իմ ասելիքն այն է, ինչ ես հրապարակային ասել եմ։ Այն է՝ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա։ Ադրբեջանը պետք է ընդունի ԼՂ ինքնորոշման իրավունքը, իսկ հայկական կողմերը պետք է Ադրբեջանին ետ վերադարձնեն ադրբեջանական այն 5 շրջանները»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Հարցին՝ թուլակամությունն ինչու՞մ էր կայանում, նախկին նախագահը պատասխանեց, որ թուլակամությունը կայանում էր նրանում, որ քառօրյա պատերամի ընթացում Լաչինում մեծ-մեծ խցանումներ էր. «Եվ իրենք ինձ հարցրել են՝ բա ո՞րն է Ձեր նպատակը։ Ինչու՞ պետք է մենք հող տանք»։ Ես ասել եմ՝ եթե դուք ունենաք այդպիսի դիրքորոշում, ապա չի բացառվում, որ մի օր բոլորով հավաքվեք Երևանում և երգեք՝ «Ստեփանակերտ, Ստեփանակերտ»

Մանրամասները՝ տեսանյութում