Երևան

Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների առաջարկը մերժվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թեև Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցություններն առաջարկում էին չզեկուցվող հարցերը դարձնել զեկուցվող, բայց նրանց առաջարկը չընդունվեց։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ Երևանի ավագանու նիստի օրակարգը բավականին ծավալուն և ծանրաբեռնված է լինում, նույնիսկ 6 հարց զեկուցվող լինելու պարագայում մեկ օրը չի բավարարում, հետևաբար, 30-ից ավել հարցեր զեկուցելու պայմաններում ավագանու նիստերը կարող են օրեր տևել։

Հիշեցնենք՝ մեկնարկել է Երևանի ավագանու հերթական նիստը, որի օրակարգում 35 հարց է։