Երևան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Լիազորությունները վաղաժամ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են «Հանրային ձայն» կուսակցության ցուցակի հաջորդ թեկնածուներ Գրիգոր Հարությունյանին և Ալբերտ Մովսիսյանին. այս մասին այսօր Երևանի ավագանու հերթական նիստի մեկնարկին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ազգային Առաջընթաց» խմբակցության ղեկավար է ընտրվել Գրիգորի Երիցյանը:

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու հերթական նիստը տեղի կունենա մայիսի 14-ին։