Երևան

Ծավալուն և մասշտաբային աշխատանքներ են կատարվում շինարարության և բարեկարգման ոլորտում. Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ամենածավալուն և մասշտաբային աշխատանքները կատարվում են շինարարության և բարեկարգման ոլորտում». տարեվերջյան ասուլիսում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ առաջնահերթ կարևորություն ունեն մանկապարտեզներն ու պոլիկլինիկաները. «Այս պահին հիմնանորոգման փուլում են երկու պոլիկլինիկա Ավան և Նորք Մարաշ վարչական շրջաններում, ինչպես նաև Երևանի 22 մանկապարտեզների շենքեր, որոնք երկու տարբեր ծրագրերով են, բայց հիմնանորոգման էությունը դրանից չի փոխվում։ Եվս 2 մանկապարտեզի աշխատանքներ ավարտվել են տարվա ընթացքում, մեկ մանկապարտեզի մասով էլ գտնվում ենք կառուցման մրցույթում»։

Ըստ Ավինյանի՝ ծրագրի հաջող ընթացքը հնարավորություն է տվել գործընկեր կազմակերպությունների հետ սկսել ծրագրի հաջորդ փուլի աշխատանքը, որով նախատեսվում է ևս 32 մանկապարտեզի և 6 պոլիկլինիկայի հիմնանորոգում և վերանորոգում:

Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ առանձնահատուկ ուշադրություն են դարձվում մշակութային կենտրոններին․ «Այժմ հիմնանորոգվում է Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը, մրցութային փուլում է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի և Մանկապատանեկան ստեղծագործական քաղաքային կենտրոնի հիմնանորոգումը, արդեն ավարտվել են Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցի հիմնանորոգման աշխատանքները»։