Երևան

«Շուտով Երևանը կունենա իր բրենդը»․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Երևանի զբոսաշրջային ոլորտը զարգացնելու և հարմարավետ ու հյուրընկալ միջավայր ձևավորելու նպատակով համայնքը տարբեր նոր նախագծեր է դիտարկում. հանդիպել եմ զբոսաշրջության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու այն նախագծերն ու քայլերը, որոնք անհրաժեշտ են Երևանը որպես գրավիչ զբոսաշրջային քաղաք դիրքավորելու համար:

Այս համատեքստում շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում»,- գրել է քաղաքապետը: