Երևան

«Ինքնակամ կառույցները չենք օրինականացնում». քաղաքապետ

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական աշխատաժողովի ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն անդրադարձել է ինքնակամ շինությունների խնդրին։ 

Երևանում գրանցվել է ինքնակամ շինության 4 դեպք. արձագանքելով այդ հանգամանքին՝ Հրաչյա Սարգսյանը նշեց. «Այդքան զգուշացրեցինք, որ այդ ինքնակամներն այլևս չեն օրինականացվելու: Գնում են, բանկից վարկ են վերցնում, ենթադրում եմ՝ ինչ-որ մարդիկ քաղաքապետարանում իրենց ինչ-որ բաներ են խոստանում… Հարգելիներս, վստահեցնում եմ՝ այդ խոստումները ոչ մի բան են, ինքնակամ շինություններ մի սարքեք: Հետո պետք է գաք, ասեք՝ վարկ էինք վերցրել, սարքել էինք, չգիտեինք: Ես հիմա պաշտոնապես բոլորին հայտարարում եմ՝ ինքնակամ կառույցները չենք օրինականացնում, պրծավ»։