Երևան

228 մլն դրամ՝ ինքնակամ կառույցը օրինական ճանաչելու դիմաց

Երևանի քաղաքապետարանը օրինական է ճանաչել «Դվին» հյուրանոցային համալիր ՓԲԸ-ի ինքնակամ կառույցը: Որոշումը հրապարակված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում: Նշված է, որ որոշման ընդունման օրվանից՝ 60-օրյա ժամկետում, ՓԲԸ-ն Երևան քաղաքի բյուջեի հաշվին պետք է փոխանցի 228 միլիոն 654 հազար 633 դրամ օրինականացման վճար:

Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրված է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի վրա, կատարման հսկողությունը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա: