Միջազգային

Իսրայելի ոստիկանությունն ուժով դուրս է բերել և ձերբակալել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող հույն ոստիկանին (տեսանյութ)

Իսրայելի ոստիկանությունն ուժով դուրս է բերել և ձերբակալել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող Հունաստանի գլխավոր հյուպատոսի թիկնազորի կազմում գործող ոստիկանին:

Հունաստանի ընդդիմությունը միջադեպն աննախադեպ է անվանել և իր ԱԳՆ-ից պարզաբանումներ պահանջել:

Աթենքի դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ ոստիկանն, այնուամենայնիվ, ազատ է արձակվել Հունաստանի ԱԳՆ միջամտությունից հետո: Սոցցանցերում հրապարակել են այն պահը, երբ հույն ոստիկանին դուրս են հանում տաճարից և տանում։