Միջազգային

Թրամփը հայտարարել է, որ Բայդենի հետ բանավեճից առաջ թմրանյութերի թեստավորում կպահանջի

Դոնալդ Թրամփը պահանջել է Ջո Բայդենից երկրում նախագահական ընտրություններին նախորդող բանավեճից առաջ թմրամիջոցների թեստավորում անցնել։ Թրամփը իր պահանջը հիմնավորելիս հիշեցրել է գործող նախագահ Բայդենի մարտին ունեցած ելույթը՝ պնդելով, որ «Բայդենը «օդապարիկի պես բարձր» է եղել, երբ ելույթ է ունեցել»:

«Ես պարզապես ուզում եմ բանավիճել նրա հետ։ Ես կպահանջեմ թմրամիջոցների թեստավորում», - ասել է Թրամփը հանրապետականներին՝ ելույթ ունենալով Հանրապետական ​​կուսակցության ընթրիքի ժամանակ:

Բայդենի աշխատակազմն առայժմ չի պատասխանել Թրամփի այս պահանջին։