Միջազգային

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ինքը վետո է դրել խորհրդարանի կողմից ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վրա: 

«Ես վետո դրեցի «ռուսական» օրենքի վրա։ Այս օրենքը խոչընդոտ է եվրոպական ճանապարհին։ Վետոն իրավաբանորեն հիմնավորված է և այսօր կներկայացվի խորհրդարան: Այն որևէ փոփոխության կամ բարելավման ենթակա չէ։ Այս օրենքը պետք է չեղյալ համարվի»,- ասել է Զուրաբիշվիլին։

Զուրաբիշվիլին բազմիցս խոստացել է արգելափակել փաստաթուղթը, երբ խոսքը վերաբերում է իր ստորագրությանը, և աջակցություն է հայտնել օրենքի դեմ բողոքողներին: Այնուամենայնիվ, նախագահական վետոն ավելի շատ ֆորմալ բնույթ է կրում, քանի որ խորհրդարանին անհրաժեշտ է ձայների պարզ մեծամասնություն՝ այն հաղթահարելու համար: