Միջազգային

Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին

ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը ուրբաթ օրը Պեկինում կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով Պետդեպարտամենտի ներկայացուցչին։

Նույն տեղեկությունը հայտնել է Reuters-ը։ Հանդիպման հնարավորության մասին պաշտոնապես չի հայտարարվել։